Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Աշխարհի 12 ամենաթանկ պանիրները. 1in.am

Աշխարհի 12 ամենաթանկ պանիրները. 1in.am

Պանիրը մարդկության ստեղծած հնագույն մթերքներից է: Նրա տեսականու բազմազանությունը զարմացնում է: Սակայն կա պանրի էլիտար տեսակների առանձին դաս, որոնցից յուրաքանչյուրը տառացիորեն ոսկու գին ունի: fullpicture.ru-ն առաջարկում է տեսնել դրանք:

 

 

 

 

1. Beaufort D’ete: Պատրաստված է կովի հում կաթից և հիանալի ընտրություն է շվեյցարական ազգային ֆոնդյու ճաշատեսակի պատրաստման համար: Արժեքը՝ 1 կիլոգրամը 100 դոլար:

 

 

 

2. Gorau Glas: Հայտնի է որպես ամենաթանկ բրիտանական պանիր: Արժեքը՝ 1 կիլոգրամը 44-88 դոլար:

 

 

 

 

 

3. Rogue River Blue: Սերուցքային պանիր բորբոսով, հասունանում է բրենդով ներծծված խաղողի տերևներում: Արժեքը՝ 1 կիլոգրամը 88-100 դոլար:

 

4. Cacio Bufala: Սերուցքային պանիր, որն ունի կարագի համ և տառացիորեն հալվում է բերանում: Արժեքը՝ 1 կիլոգրամը 100 դոլար:

 

 

 

 

5. Jersey Blue: Փափուկ շվեյցարական պանիր է՝ սերուցքային կառուցվածքով: Արժեքը՝ 1 կիլոգրամը 88-100 դոլար:

 

 

 

 

 

6. Epoisses By Germain: Տհաճ հոտով, սակայն շատ հայտնի պանիր: Արժեքը՝ 1 կիլոգրամը 100 դոլար:

 

 

 

 

7. Old ford: Ձեռքով քամված, երկար հասունացող այծի պանիր: Դրա արտադրության գործնթացը շատ աշխատատար է, որն արտացոլված է գնի մեջ: Արժեքը՝ 1 կիլոգրամը 110 դոլար:

 

 

 

 

8. Extra old bitto: Այս պանիրը հասունանում է ավելի քան 10 տարում: Արժեքը՝ 1 կիլոգրամը 330 դոլար:

 

 

 

 

9. Wyke vintage cheddar: Պատրաստվում է սովորական չեդեր պանրից՝ ավելացնելով պոզոլոտ և սպիտակ տրյուֆելներ: Արժեքը՝ 1 կիլոգրամը 440 դոլար:

 

 

 

 

10. White Stilton Gold: Պատրաստված է՝ օգտագործելով ոսկյա փաթիլներ և ոսկյա լիկյոր: Իդեալական է հարուստների և հայտնիների համար: Արժեքը՝ 1 կիլոգրամը 990 դոլար:

 

 

 

 

11. Pule: Այս սերբական պանիրը պատրաստվում է էշի կաթից: 25 լ շատ դժվար ստացվող կաթից ստացվում է 1 կգ պանիր: Արժեքը՝ 1 կիլոգրամը 1270 դոլար:

 

 

 

 

12. Caciocavallo Podolico: Մեր վարկանիշի հաղթողն աշխարհի ամենաթանկ պանիրն է: Չնայած թարգմանաբար այն նշանակում է ձիու պանիր, բայց ձիու հետ որևէ կապ չունի: Արժեքը՝ 1 կիլոգրամը 1430 դոլար:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ